Առողջ ապրելակերպի հիմունքները
Համակարգիչը և հիվանդությունները
Erkusov.com-ը գրում է. մեր առօրյան հաճախ դժվար է պատկերացնել առանց համակարգչի, իսկ ժամերով համակարգչի դիմաց նստելը չի կարող անհետևանք մնալ ձեր օրգանիզմի համար։
Նման ապրելակերպի ոչ այնքան հաճելի հետևանքներն են համակարգչային սինդրոմը, մկանների ու հոդերի ադինամիան, որոնք կարող են հանգեցնել այնպիսի տհաճ հետևանքների, ինչպիսիք են՝ օստիոխանդրոզ, մկանների ատրոֆացում և անգամ թունելային սինդրոմ, տեսողության վատացում և այլն։ Այս հիվանդությունները հիմնականում առաջանում են մկանների ու հոդերի վրա գործադրվող անընդհատ լարվածության հետևանքում։
Երբ մեզ թվում է, որ մենք շատ հարմար տեղավորվել ենք համակարգչի փափլիկ աթոռի վրա, իրականում մենք ընդունում ենք խիստ անբնական դիրք, որի արդյունքում մեր ձեռքերը անընդհատ լարված են, երբ տեքստ ենք հավաքում ստեղնաշարի վրա և անընդհատ ծռում ենք մեր մեջքն ու վիզը։ Ուստի պետք չէ զարմանալ, եթե ձեզ մոտ անակնկալ ի հայտ գան սուր ցավեր՝ մեջքի, վզի և արմունկային հոդերի շրջանում։
Հայտնի են դեպքեր, երբ համակարգչի դեմ երկար նստելուց ողնաշարի սկավառակների խախտում է եղել՝ վզի և գոտկատեղի շրջանում։ Որպեսզի խուսափեք նման տհաճ ու ցավոտ հիվանդություններից, պետք է երբեմն դադարներ անել աշխատանքի ընթացքում։ Եթե աշխատում եք գրասենյակում, ապա հաճախակի դուրս եկեք մաքուր օդի ու կարճ զբոսանքներ արեք, ինչպես նաև պարզ վարժություններ, ինչպիսիք են գլխի պտույտները, իրանի սահուն թեքումները աջ և ձախ: Մի՛ վախեցեք, եթե ձեր ոսկորները սկսեն ճտճտալ։ Ցանկալի է, որպեսզի նման կարճատև դադարներ արվեն ամեն քառասուն րոպեն մեկ։
Սակայն ամենաշատը համակարգչի դիմաց նստելուց տուժում են մեր աչքերը։ Պատճառը, թերևս, այն է, որ մեր աչքերը դադարում են խոնավանալ, երբ մենք տևական ժամանակ հայացքներս չենք կտրում մոնիտորից։ Սա կոչվում է չոր աչքերի էֆեկտ, ինչից առաջանում են աչքերի կարմրում, մազանոթները սկսում են պայթել, առաջանում են կեղծ կարճատեսության ախտանիշեր, որոնք հետագայում բերում են իրական կարճատեսության։ Կա տարածված կարծրատիպ, որ կոնտակտային ոսպնյակներն ու ակնոցները բուժում են կարճատեսոությունը, բայց իրականում դրանք պարզապես կատարում են մեր աչքերի ֆունկցիաները, երբ դրանք են թերանում դրանց կատարման հարցում։ Որպեսզի զերծ մնանք կարճատեսություն ձեռք բերելու վտանգից, պարզապես պետք է հեռու նստենք էկրանից: Պետք է հաճախակի հայացքը ուղղել այլ կետի վրա, որը չի գտնվում էկրանի վրա, հաճախակի կատարեք օղակաձև և զիգզագաձև շարժումներ ձեր աչքերով և կիրառեք այսպես կոչված «Ճանճ՝ պատի վրա» վարժանքը՝ կենտրոնացնելով ձեր հայացքը հեռավոր պատի վրա գտնվող ինչ-որ մի կետի վրա։ Եթե զգում եք, որ հաճախակի եք սկսել թարթել և տրորել աչքերը, պետք է ետ հենվել աթոռի վրա, մի երկու րոպեով փակել աչքերը և դրանք ծածկել ձեռքերի ափերով։
Համակարգչից առաջացող ամենատհաճ հիվանդությունը, անխոս, թութքն է, որը դարձել է օֆիսային աշխատողների իսկական պատիժը, քանի որ բացի նրանից, որ դրա առաջացման մեծ ռիսկ գոյություն ունի, նաև կա մեծ խնդիր, երբ այդ ցավոտ հիվանդությունը ձեռք բերած մարդիկ ամաչում են գանգատվել բժշկին և այն զարգանում է մինչև անտանելի դառնալը։ Թութքից խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է երբեմն կանգնել ու անընդհատ նստած դիրքում չլինել, կերեք ավելի քիչ կծու, յուղոտ ու աղի ուտելիք, ինչպես նաև խուսափեք ֆասթ ֆուդից և խմեք շատ հեղուկ։

23.09.2013 Կարդացեք նաև
07.12.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
